Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

5 «օգտակար» մթերք, որոնք խանգարում են նիհարելուն. news.am

5 «օգտակար» մթերք, որոնք խանգարում են նիհարելուն. news.am

Այսօր շուկայում բազմաթիվ մթերքներ կան, որոնք, իբր, օգնում են նիհարել: Դրանցից շատերն իրականում այնքան էլ օգտակար չեն, որքան ներկայացվում է: Ավելին, դրանք ո՛չ միայն չեն օգնում նիհարել, այլեւ խանգարում են:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 մթերք, որոնք նիհարելու ցանկություն ունեցողները պետք է բացառեն իրենց սննդակարգից.

Անյուղ կաթ

Անյուղ կաթի մեջ ավելի քիչ վիտամիններ եւ հանքանյութեր կան, այսինքն՝ պակաս օգտակար են: A, D, E եւ K վիտամինները լուծում են ճարպը, դրանց յուրացման համար ճարպեր են անհրաժեշտ: Ավելին, անյուղ կաթ օգտագործելուց հետո քաղցի զգացողությունն ուժեղանում է:

Դարչնագույն կամ սեւ հաց

Շուկայում առկա սեւ հացի բազմաթիվ տեսակներ մեծ քանակությամբ շաքար կամ եգիպտացորենի օշարակից ֆրուկտոզաներ են պարունակում: Բացի այդ, սեւ հացի մեջ նույն քանակությամբ վերամշակված ալյուր կա, որքան սպիտակ հացի մեջ, ինչը մեծացնում է դրա գլիկեմիկ ինդեքսը:

Ֆիթնես-փաթիլներ

Փաթիլների մեծ մասը մեծ քանակությամբ շաքար եւ արհեստական ներկանյութեր են պարունակում, ինչպես նաեւ քիմիական քաղցրացուցիչներ, որոնք վնասակար են առողջության համար: Խուսափեք իբրև «իսկական մրգեր» պարունակող փաթիլներից. սովորաբար դրանք ընդամենը արհեստական բուրավետիչներ են: Փոխարենը ջրով կամ կաթով պատրաստված սովորական վարսակի շիլա օգտագործեք:

Էներգետիկ սալիկներ

Պետք չէ վստահել էներգետիկ սալիկների գեղեցիկ փաթեթավորմանը կամ առողջության համար դրանց օգտակարության մասին արտադրողների պնդումներին: Այդ սալիկների մեծ մասը պատրաստվում է ցորենի ալյուրից եւ շաքարից, իսկ որոշներն էլ հագեցած ճարպեր են պարունակում:

Կրեկերներ

Կրեկերներն օրգանիզմին օգնում են լրացուցիչ քանակությամբ ինսուլին արտադրել, բայց կարող են նաեւ նվազեցնել արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը քաղցի զգացում կառաջացնի:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. atn.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ